«Ամբերդ քրոնիկոն»-ն անդրադառնում է ցորենի և ալյուրի շուկայի մրցակցային միջավայրին

10.12.2021 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1139

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի հետ համագործակցության շրջանակում այսօր՝ դեկտեմբերի 10-ին, եթեր է հեռարձակվել «Ամբերդ քրոնիկոն» հաղորդաշարի հերթական թողարկումը։

Հաղորդման ընթացքում «Ամբերդ» հետազոտական խմբի ղեկավար, ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մկրտչյանը և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, հետազոտական խմբի անդամ Վազգեն Պողոսյանը հանրային լսարանին են ներկայացրել ցորենի և ալյուրի շուկայի մրցակցային միջավայրը և կառուցվածքային տեղաշարժերը։

Քննարկմանը կարող եք հետևել «Նոյյան Տապան» գործակալության յութուբյան ալիքով՝ հետևյալ հղմամբ։

Նշենք, որ թեմայի վերաբերյալ հետազոտությունը ՀՊՏՀ հետազոտական կենտրոնը կատարել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ համատեղ։