«Ամբերդ քրոնիկոն»-ն անդրադառնում է ցորենի և ալյուրի շուկայի մրցակցային միջավայրին
10.12.2021
Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1128
«Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի հետ համագործակցության շրջանակում այսօր՝ դեկտեմբերի 10-ին, եթեր է հեռարձակվել «Ամբերդ քրոնիկոն» հաղորդաշարի հերթական թողարկումը։
Հաղորդման ընթացքում «Ամբերդ» հետազոտական խմբի ղեկավար, ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մկրտչյանը և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, հետազոտական խմբի անդամ Վազգեն Պողոսյանը հանրային լսարանին են ներկայացրել ցորենի և ալյուրի շուկայի մրցակցային միջավայրը և կառուցվածքային տեղաշարժերը։
Քննարկմանը կարող եք հետևել «Նոյյան Տապան» գործակալության յութուբյան ալիքով՝ հետևյալ հղմամբ։
Նշենք, որ թեմայի վերաբերյալ հետազոտությունը ՀՊՏՀ հետազոտական կենտրոնը կատարել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ համատեղ։