«Ամբերդի» փոխտնօրենը մասնակցել է ԱԽ քարտուղարի հետ հանդիպում-քննարկմանը

Դիտումների քանակ՝ 1011

Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակներում, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել Աշոտ Մովսիսյանը, Արա Պապյանը Արաքս Փաշայանը, Լեոնիդ Ներսիսյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը, Ջոնի Մելիքյանը, Ռուբեն Մեհրաբյանը, Ռուբեն Սաֆրաստյանը և ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ Վարդան Աթոյանը: Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է արդեն կատարված աշխատանքները, պատկերացումները պատրաստվող փաստաթղթի բովանդակության՝ դրան շրջանակող արժեքների ու շահերի մասին և ընդգծել այս գործընթացում փորձագիտական հանրության ներգրավվածության կարևորությունը: Տեղի է ունեցել բովանդակային քննարկում ազգային անվտանգության սպառնալիքների հայտնաբերման, դրանց համակարգային լուծումների և ազգային անվտանգության նոր հայեցակարգի մշակման թեմաներով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին