Հրապարակվել է «Ամբերդ» մատենաշարի 54-րդ թողարկումը

24.11.2022 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1631

Պատրաստ է «Ամբերդ» մատենաշարի 54-րդ՝ «Գյուղատնտեսության մրցունակության բարելավման հիմնախնդիրները ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզերում» հետազոտությունը, որի էլեկտրոնային տարբերակն այսօրվանից հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում։

Հետազոտության հեղինակներն են Արփինե Հովակիմյանը (հետազոտական խմբի ղեկավար), Ծովինար Կարապետյանը, Գարիկ Սիրոյանը, Լիանա Ֆիդանյանը, Մարիամ Խաչատրյանը, Հասմիկ Քարամյանը (հետազոտական խմբի անդամներ):

Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզերի գյուղատնտեսության մրցունակության հիմնախնդիրները, իրականացվել են հիշյալ մարզերի գյուղատնտեսության ոլորտի մրցունակությունն ապահովող արդյունավետության ցուցանիշների վերլուծություն և մրցակցային ներուժի գնահատում, համակողմանիորեն հետազոտվել և ներկայացվել են ապահովագրական համակարգի, ինչպես նաև տեխնոլոգիական նորարարությունների ներդրման ազդեցությունը ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզերի գյուղատնտեսության մրցունակության ապահովման վրա: