«Ամբերդ քրոնիկոնն» անդրադառնում է ՀՀ տրանսպորտային համակարգի և դրա անվտանգության խնդիրներին

24.11.2022 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1535

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի և «Նոյյան Տապան» լրատվական գործակալության համագործակցության շրջանակում հեռարձակվող «Ամբերդ քրոնիկոն» հաղորդաշարի նոր թողարկման հյուրը ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան, «Ամբերդ»-ի փորձագետ Գրիգոր Նազարյանն է։

Հաղորդման ընթացքում քննարկվել է ՀՀ-ում տրանսպորտի առանձին տեսակների (ավտոճանապար­հային, օդային, երկաթուղային) արդի վիճակը՝ անվտանգային տեսանկյունից։

Փորձագետն անդրադարձել է ՀՀ-ում ավտոտրանսպորտով փոխադրումների կազմա­կերպ­ման գործընթացում պետության՝ թե՛ որպես կարգավորող և թե՛ որպես կազմա­կերպող, դերի վերաիմաստավորմանը, խոսել ՀՀ-ում երկաթուղային ուղևորա- և բեռնափոխադրումների զարգացման հեռանկարի մասին։

Եվրամիության անվտանգության գործակալության կողմից հայկական փոխադրողների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերացման գործում շեշտադրվել է պետության գործուն մասնակցության անհրաժեշտությունը։

«ՀՀ տրանսպորտային համակարգի և դրա անվտանգության բաղադրիչի վերաբերյալ» վերտառությամբ հաղորդումը կարող եք դիտել հետևյալ հղմամբ։