«Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրապարակում է 2017թ. գործունեության հաշվետվությունը

Դիտումների քանակ՝ 3815

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը, ձևավորված ավանդույթի համաձայն, հրապարակում է իր տարեկան հաշվետվությունը: Հրապարակումը, որին կարող եք ծանոթանալ այստեղ, համապարփակ ձևով ներկայացնում է Կենտրոնի 2017 թ. գործունեությունը, հետազոտական ծրագրերը, գործընկերությունը տեղական և արտերկրյա կառույցների ու կազմակերպությունների հետ:

Ինչպես նշում է տնօրեն Արմեն Գրիգորյանը ողջույնի խոսքում, հաշվետվությունը ներկայացնում է Կենտրոնի 2017 թվականի արդյունքները, ձեռքբերումները, իրականացրած հետազոտությունները, հրապարակումները, միջազգային համագործակցության ուղղությունները: «2017 թվականին մեր ուշադրության կենտրոնում են եղել ֆինանսական հատվածի, գնաճի, արտահանման, գյուղատնտեսության, միջազգային շուկայում հայրենական արտադրողների մրցունակության և կրթության բնագավառի հիմնախնդիրները, ինչպես նաև հայաստանյան ու արտերկրի ուղեղային կենտրոնների գործունեությունը: Կենտրոնն ակտիվ մասնակցությունն է ունեցել նաև ՀՊՏՀ գործունեության բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվող հետազոտությունների ու մշակումների աշխատանքներին: 2017 թվականը Կենտրոնի ձեռքբերումների առումով նշանակալից էր: Մենք համագործակցության հուշագիր ենք ստորագրել ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ՝ դառնալով Հանձնաժողովի պաշտոնական գիտական խորհրդատուն: Նշանակալից ձեռքբերում է նաև ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի «Ուղեղային կենտրոններ և քաղաքացիական հասարակություն» ծրագրի «Աշխարհի առաջատար ուղեղային կենտրոնների» 2017 թ. հեղինակավոր վարկանիշային զեկույցում Կենտրոնական Ասիայի լավագույն ուղեղային կենտրոնների շարքում Կենտրոնի ներառումը»,- նշում է Կենտրոնի տնօրենը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին