«Ամերիա Սերունդ 12» ծրագիրը ներկայացվեց ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 2125

ՀՊՏՀ-ն համագործակցում է հայաստանյան առաջատար բանկերի հետ և երեկ մեր համալսարանում էին Ամերիաբանկի աշխատակիցները: Հանդիպումը կազմակերպել էր ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժինը, ներկա էին դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, կազմակերպիչ բաժնի պետ Գևորգ Սարդարյանը, աշխատակիցները:

Ամերիաբանկի տաղանդների ներգրավման մասնագետներ Լիլիթ Կարապետյանը և Մանե Դիլոյանը ներկայացրին «Ամերիա Սերունդ 12» ծրագիրը, որի շրջանակում 21-27 տարեկան երիտասարդները բանկում եռամսյա վերապատրաստում են անցնում, լավագույնները՝ ստանում Բանկի տարբեր ստորաբաժանումներում աշխատանքի անցնելու առաջարկ:

ՀՊՏՀ աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնի պետ Գևորգ Սարդարյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին՝ նշելով, որ Ամերաբանկը ոլորտի առաջատարներից է, և ծրագիրը հետաքրքիր է ուսանողների համար:

Բանկի աշխատակիցները խոսեցին բանկային ոլորտում աշխատանքի առանձնահատկությունների, Ամերիաբանկի գործունեության ու «Ամերիա Սերունդ 12» ծրագրի առավելությունների մասին:

Ծրագրին դիմելու ժամկետը մինչև մարտի 15-ն է:

asue.am հետ զրույցում Ամերիաբանկի ներկայացուցիչ Լիլիթ Կարապետյանն ասաց, որ սա արդեն թվով 12-րդ ծրագիրն է, և այս տարիների ընթացքում ծրագրի միջոցով Ամերիաբանկում աշխատանքի են անցել ավելի քան 260 երիտասարդներ, որից 32%-ը ՀՊՏՀ-ական են: Ահա թե ինչու է ՀՊՏՀ-ն, որպես առաջատար մասնագիտական բուհ, գործատուի ուշադրության կենտրոնում:

Բանախոսները պատասխանեցին նաև ուսանողներին հետաքրքրող հարցերին` ներկայացնելով ծրագրի առավելությունները և մանրամասները:

Ծրագրի մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ նաև այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին