ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տարեկան հաշվետվությունը՝ առցանց

Դիտումների քանակ՝ 1744

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնն ամփոփել է 2019թ. գործունեությունը. տարեկան հաշվետվությունում անդրադարձ է կատարվում նախորդ տարի «Ամբերդի» արձանագրած արդյունքներին, ձեռքբերումներին, իրականացրած հետազոտություններին, հրապարակումներին, միջազգային համագործակցության ուղղություններին:

Նշենք, որ 2019 թ. «Ամբերդը» Փենսիլվանիայի համալսարանի ուղեղային կենտրոնների վարկանիշային զեկույցում ներառվել է աշխարհի լավագույն համալսարանական ուղեղային կենտրոնների շարքում:

Տարեկան հաշվետվությանը ծանոթացեք ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին