Հայտնի են տնտեսագիտության բնագավառի 2019 թ. Նոբելյան դափնեկիրները

Դիտումների քանակ՝ 1633

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան այսօր հրապարակել է տնտեսագիտության բնագավառի 2019 թվականի Նոբելյան մրցանակակիրների անունները. ամերիկացի տնտեսագետներ Մայքլ Կրեմեր, Աբհիջիդ Բաներջի և ծագումով ֆրանսիացի, ամերիկացի տնտեսագետ Էսթեր Դուֆլո: Մրցանակը նրանք ստացել են աղքատության դեմ պայքարի փորձարարական մոտեցման համար:

Ակադեմիայի հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Այս տարվա դափնեկիրները նոր մոտեցում են ներկայացրել՝ ստանալու համար այն հարցի պատասխանը, թե որոնք են աշխարհում աղքատության դեմ պայքարի արդյունավետ ուղիները»:

Լուսանկարները՝ Նոբելյան կոմիտեի պաշտոնական կայքից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին