Երիտասարդների առաջնորդական հմտությունների թեման ներկայացվեց բաց դասի շրջանակներում
Լեզուների ամբիոնի հրավերով այսօր մեր համալսարանում էր «Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցին (BuissUp)» մասնակցելու նպատակով Օմսկից Հայաստան ժամանած տնտեսագետ-իրավաբան Ալինա Ֆիսենկոն: Ռուսաց լեզվի դասաժամին (դասախոս՝ Ալլա Մկրտչյան) նա հյուր էր տնտեսագիտություն մասնագիտության առաջին կուրսեցիներին և զրույց վարեց այն մասին, թե ինչու և ինչպես պետք է երիտասարդները առաջնորդական հմտություններ ձևավորեն:
Երիտասարդ բանախոսի ելույթի կարևոր ուղերձն այն էր, որ ուսանողները պետք է իրենց ասելիքն ունենան հասարակության մեջ, պահանջատեր լինեն և ակտիվություն ու նախաձեռնողականություն դրսևորեն տարբեր գործընթացներում:
«Ուսանողների առաջնորդական հմտությունների զարգացում, մոտիվացիայի բարձրացում, ռուսերեն հաղորդակցվելու կարողության բարելավում»,-դասի անցկացման հիմնական նպատակները մեզ հետ զրույցում ներկայացրեց դասախոս Ալլա Մկրտչյանը:
Հանդիպումն ինտերակտիվ ու անմիջական էր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին