Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնը հանդես եկավ գիտահետազոտական աշխատանքների հաշվետվությամբ

Դիտումների քանակ՝ 2439

Ամբիոնային գիտական աշխատանքների հաշվետվությունների շարքում այսօր հանդես եկավ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնը՝ 3 զեկուցումների միջոցով ներկայացնելով ամբիոնի գիտական աշխատանքի 2019թ. արդյունքները:  Մասնակցում էին ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, «Ամբերդի» տնօրեն Դավիթ Հախվերդյանը, գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան, նշված ամբիոնի վարիչի ժ/պ Գրիգոր Նազարյանը  ասպիրանտուրայի բաժնի պետ Եվգենյա Բազինյանը, դասախոսներ, աշխատակիցներ, ասպիրանտներ ու ուսանողներ:

Ներկաներին ողջունեցին պրոռեկտորն ու ամբիոնի ղեկավարը, այնուհետև ամբիոնի ներկայացուցիչները հանդես եկան զեկուցումներով՝ քննարկման դնելով հրատապ  հարցեր: Այս սեմինարն էլ ծառայեց նպատակին՝ հաղորդելով նոր գիտելիք, ապահովելով ակադեմիական քննարկումային մթնոլորտ, և իհարկե,  ներկայացնելով ամբիոնի ընթացիկ գիտական  աշխատանքը:

Առաջին զեկուցումը ասիստենտ, տ.գ.թ. Ալբերտ Հայրապետյանինն էր, թեման՝  «Բուհերի եկամուտների բազմազանեցման միջազգային փորձը. ի՞նչ անել և ինչպե՞ս»: Ապա  ելույթ ունեցավ ասիստենտ, տ.գ.թ. Սուսաննա Աղաջանյանը՝ մասնակիցների ուշադրությունը հրավիրելով  «Զբոսաշրջային ծառայությունների համաշխարհային շուկային ՀՀ ինտեգրման հիմնախնդիրները» թեմայի վրա: Սեմինարի զեկուցումները եզրափակեց դոցենտ, տ.գ.թ. Աննա Փախլյանը՝ ներկայացնելով  իր «Լոգիստիկ ծառայությունների աութսորսինգ» գիտական  հետազոտությունը:

Սեմինարն ամփոփվեց հարցուպատասխանով: Հնչած հարցերի շուրջ դիտարկումներ ներկայացրին պրոֆեսոր Զոյա Թադևոսյանը, Դավիթ Հախվերդյանը և քննարկման մյուս մասնակիցները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին