ՀՊՏՀ ուսանողից՝ աշխատակից․ Անուշ Իսոյան
Շարքը ներկայացնում է ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի շրջանավարտ, միջազգային կապերի բաժնի աշխատակից Անուշ Իսոյանին։
–Ի՞նչ է Ձեզ տվել բուհական կրթությունը։
–Բուհական կրթությունը տվել է շատ ընկերներ, կապեր և, իհարկե, մեծ փորձ։
–Ինչպե՞ս կնկարագրեք ՀՊՏՀ-ում Ձեր աշխատանքը։
–Հետաքրքիր, արդյունավետ, դինամիկ և լի նոր փորձառությամբ։
–Ի՞նչ հետաքրքրություններ ունեք։
–Սիրում եմ նոր լեզուներ և պատմամշակութային շերտեր ուսումնասիրել, շփվել տարբեր մշակույթների ներկայացուցիչների հետ, ճամփորդել։ Շատ եմ սիրում նաև հնարավորության դեպքում գիդի դերում հայտնվել։ Իսկ սպորտից եթե խոսենք, ապա շախմատն իմ հիմնական հետաքրքրություններից է։
–Ո՞րն է Ձեր ամենամեծ երազանքը։
–Երևի թե՝ ցանկումս ունեցած բոլոր երկրներն այցելել, մասնավորապես՝ Շվեյցարիա, Պորտուգալիա, Մեքսիկա։
–Ո՞րն է Ձեր աշխատանքի ամենօրյա մոտիվացիան։
–Ինձ շատ են մոտիվացնում ուսանողների շնորհակալական հայացքները․ հասկանում ես, որ կարևոր և արժեքավոր գործ ես անում։
–Ի՞նչ խորհուրդ կտաք առաջին կուրսեցիներին։
–Բաց չթողնել ընձեռված հնարավորությունները, արժևորել ժամանակն ու օգտագործել այն համակողմանի գիտելիք ձեռք բերելու համար։