«Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» (Applied Statistics and Data Science). ՀՊՏՀ-ում ներդրվող 6-րդ նոր մագիստրոսական ծրագիրը

Դիտումների քանակ՝ 2549

Սիրելի դիմորդներ, գալիք տարվանից ՀՊՏՀ-ում ներդրվող նոր մագիստրոսական ծրագրերի շարքում է «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» (Applied Statistics and Data Science) անվամբ ծրագիրը: Այն մշակվել է տվյալագիտության, կիրառական վիճակագրության, բիզնես վերլուծությունների ոլորտներում մեծ հեղինակություն վայելող ԱՄՆ և Եվրոպայի մի քանի տասնյակ առաջավոր համալսարանների հաջողված փորձի մանրակրկիտ վերլուծության, մեր իրողության պայմաններում դրա տեղայնացման, նաև՝ պոտենցիալ գործատու կազմակերպությունների պահանջարկի խորքային ուսումնասիրության արդյունքում։

Նոր մագիստրոսական ծրագիրը կիրականացվի

  • Գործատուների հետ համատեղ
  • 1,5 տարի ժամկետով
  • Ոլորտի լավագույն մասնագետների ներգրավմամբ
  • Նորագույն դասավանդման մեթոդների կիրառմամբ
  • Շաբաթական երեք անգամ
  • Երեկոյան ժամը 18:00-ից հետո
  • Գործատու կազմակերպություններում փորձառության անցկացմամբ

Սիրելի դիմորդներ, այսօրվանից սկսած ձեզ կներկայացնենք յուրաքանչյուր ծրագրի մանրամասները, որոնք հասանելի կլինեն ձեզ ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Դիմորդ» բաժնում: Այժմ ծանոթացեք «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» (Applied Statistics and Data Science) մագիստրոսական ծրագրի մանրամասներին այստեղ:

Նախորդ ծրագրերի մանրամասներին ևս կարող եք ծանոթանալ կայքի «Դիմորդ» բաժնում՝ հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին