Արմեն Գրիգորյանի ուղերձը 2024-2025 ուսումնական տարվա մեկնարկի առթիվ

02.09.2024
Դիտումների քանակ՝ 744

Սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ բոլորիդ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, իսկ առաջին կուրսեցիներին ասում՝ բարի գալուստ Հայաստանի ամենամեծ տնտեսագիտական համայնք։ Հավաստիացնում եմ՝ Տնտեսագիտական համալսարանը ձեր կողքին կլինի անհայտը բացահայտելու, նոր գիտելիք և հմտություններ ձեռք բերելու ճանապարհին յուրաքանչյուր նոր քայլն անելիս:

Հպարտությամբ եմ նշում, որ այս ուսումնական տարին մեր բուհն սկսում է միանգամայն նոր ու համարձակ գաղափարներով և գրավիչ կրթական միջավայրով, ինչը, համոզված ենք, մեր սիրելի ուսանողներին և աշխատակիցներին սովորելու, աշխատելու և առաջընթաց արձանագրելու հրաշալի հնարավորություն կընձեռի:

Վստահեցնում եմ՝ փոփոխությունները կրելու են շարունակական բնույթ, և դուք օրեցօր ականատես եք լինելու համալսարանի արդիականացմանը, ինչպես նաև որակյալ կրթության ապահովմանը միտված նորանոր նախաձեռնությունների։

Բոլորիդ մաղթում եմ արդյունավետ համալսարանական կրթություն և բազում հաջողություններ, որոնց կերտմանը մեծ պատրաստակամությամբ կմասնակցենք նաև մենք։

Ձեզ բարի երթ, ինչպես նաև սովորելու, զարգանալու և կատարելագործվելու անկոտրում կամք։ Եվ հիշեք, որ մենք ձեզ սիրում ենք։

Հարգանքով՝ ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ