ՀՊՏՀ-ական Արտակը անմահացավ. փառք ու խոնարհում

30.10.2020
Դիտումների քանակ՝ 2161

Հայրենիքի համար մղվող սրբազան պայքարում իր անմնացորդ ներդրումն ունեցավ ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսի (հեռակա) ուսանող Արտակ Մարտիրոսյանը:

Նա կյանքի գնով պաշտպանեց հող հայրենին` վայրկյան անգամ չմտածելով նահանջի մասին: Կառավարման ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Բառերը չեն կարող ըստ արժանվույն նկարագրել այն սխրանքները, որոնք գործում են մեր լուսավոր երիտասարդները: Մեր Արտակը հերոս է, անմահ հերոս, որի անունը հավերժ գրվեց մեր պատմության մեջ: Նա հավասարակշռված, զուսպ, համեստ, ժպտադեմ, համակրելի տղա էր»: Մեր վշտակցությունն ենք հայտնում Արտակ Մարտիրոսյանի ընտանիքին, հարազատներին:

Փառք ու խոնարհում…

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին