Կյանքից հեռացել է Ռազմիկ Պետրոսյանը
Մեծ ցավով հայտնում ենք, որ այսօր կյանքից հեռացել է ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի դոցենտ Ռազմիկ Արշակի Պետրոսյանը:
Նա իր փայլուն գիտամանկավարժական գործունեության ավելի քան երկու տասնամյակը նվիրել է մեր համալսարանին: Ռազմիկ Պետրոսյանն իր գիտական գործունեությամբ մեծ ավանդ է ներդրել շրջակա միջավայրի մասին գիտության զարգացման գործում, հեղինակել է մի շարք գրքեր և հոդվածներ:
«Անհնար է բառերով փոխանցել այն սերը և հարգանքը, որը վայելում էր պարոն Պետրոսյանը ուսանողների և կոլեկտիվի կողմից: Նա իր անգնահատելի ներդրումն ունի նաև ամբիոնի երիտասարդ դասախոսների ձևավորման գործում, նրա անսահման բարությունը և հոգու մաքրությունը վարակիչ էին»,- նշում են բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի գործընկերները:
Ցավակցում ենք Ռազմիկ Պետրոսյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին