Մարքեթինգի ամբիոնի ասիստենտը դասախոսել է Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանում

Դիտումների քանակ՝ 2778

Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանում «Էրազմուս+» ծրագրի շրջանակում մայիսի 6-10-ը կայացել է «Միջազգային ուսուցման շաբաթ» (“Internatioanl teaching week”) միջոցառումը, որտեղ ՀՊՏՀ-ն ներկայացրել է մարքեթինգի ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Գրիշա Ամիրխանյանը: Ուսուցման շաբաթվա ընթացքում «Էրազմուս+» ծրագրի գործընկեր համալսարանների պատվիրակները դասախոսել են միջազգային խմբերում: Գրիշա Ամիրխանյանը բակալավրերի և մագիստրանտների համար բանախոսել է «Թվային մարքեթինգ» և «Արհեստական բանականության ազդեցությունը մարքեթինգի վրա» թեմաներով:

Մեզ հետ զրույցում ասիստենտն ասաց, որ բացի դասախոսություններից, մասնակիցների հետ քննարկվել են միջհամալսարանական գործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին