ՀՊՏՀ 100 աշխատակիցներ մասնակցել են անգլերենի իմացության թեստավորման

Դիտումների քանակ՝ 1787

ՀՊՏՀ ղեկավարության նախաձեռնությամբ հունվարի 23-ից փետրվարի 1-ն անցկացվեց համալսարանի աշխատակազմի անդամների անգլերենի իմացության թեստավորում, որը կազմակերպեց շարունակական կրթության և վերապատրաստումների բաժինը՝ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ։ Թեստավորումն անցկացրեց Բրիտանական խորհրդի ներկայացուցիչ Սոնյա Սահակյանը:

Թեստավորման արդյունքներով ձևավորվելու են համապատասխան խմբեր, որոնց համար մարտին կկազմակերպվի բիզնես/ակադեմիական անգլերենի գծով վերապատրաստման դասընթաց:

asue.am-ի հետ զրույցում շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի պետ Աղավնի Հակոբյանը, ամփոփելով գործընթացի արդյունքները, նշեց, որ թեստավորմանը մասնակցել են 100 աշխատակիցներ պրոֆեսորադասախոսական, ուսումնաօժանդակ և վարչական կազմերից: Բաժինն առաջիկայում մասնակիցներին կծանուցի թեստավորման արդյունքների մասին:

«Թեստավորումն իրականացվել է պատշաճ մակարդակով, մասնակիցների կողմից նկատվել է մեծ ոգևորություն: Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել նաև Microsoft Office-ի և վիճակագրական փաթեթների ուսուցման դասընթացներ»:

Հավելենք, որ այսօր թեստավորման է մասնակցել աշխատակիցների վերջին խումբը: