ՀՊՏՀ առկա բակալավրիատի և առկա մագիստրատուրայի դասացուցակները՝ առցանց

Դիտումների քանակ՝ 2743

2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակը ՀՊՏՀ-ում շուտով կմեկնարկի. այսօր ուսումնական գործընթացի կազմակերպման բաժինը asue.am-ին է տրամադրել առկա բակալավրիատի և առկա մագիստրատուրայի նոր ուսումնաշրջանի դասացուցակները, որոնց կարող եք ծանոթանալ ակտիվ հղումներով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դասերի մեկնարկը փետրվարի 10-ին է,  առկա համակարգի 2-րդ կիսամյակի ուսումնական գործընթացի ամփոփ ժամանակացույցին կարող եք ծանոթանալ  asue.am-ի «Ուսանող» խորագրում:

Հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի դասերի մեկնարկը փետրվարի 24-ին է: Հեռակայի ուսումնական պարապմունքների, քննությունների, վերահանձնումների, փորձառությունների կազմակերպման ժամանակացույցը ևս հրապարակված է asue.am-ում, տե´ս այստեղ:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ից ընդունվում են ուսման վարձի զեղչի դիմումները: Այդ մասին մանրամասներ կարդացեք այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին