Մայիսի 3-ին ՀՊՏՀ-ում կանցկացվի արյունատվության առաջին ակցիան

Դիտումների քանակ՝ 1238

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մեր համալսարանը միանում է պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հայտարարած դոնորագրման նախաձեռնությանը:

ՀՊՏՀ-ում ակցիայի կազմակերպիչ, անձնակազմի կառավարման բաժնի պետ Գոհար Սարգսյանի տեղեկացմամբ՝ վաղը՝ մայիսի 3-ին, ժամը 9.30-14.00, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի առաջին հարկում տեղակայված նախկին բուժկետում կանցկացվի արյունատվության առաջին ակցիան, որին կարող են մասնակցել ՀՊՏՀ աշխատակիցները և ուսանողները՝ իրենց ներդրումն ունենալով մարդասիրական այս նախաձեռնության մեջ: Դոնորները պետք է ներկայանան անոթի կամ թեթև նախաճաշած:

Դոնորներին անհրաժեշտ տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ, այն տրամադրել է արյունաբանական կենտրոնը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին