ՀՊՏՀ-ն հայտարարում է քոլեջից ՀՊՏՀ ընդունելություն

Դիտումների քանակ՝ 4183

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջ) բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների 2018-2019 ուսումնական տարվա ընդունելություն՝ հեռակա ուսուցմամբ:

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2018թ. հուլիսի 9-20-ը, ինչպես նաև օգոստոսի 13-31-ը ներառյալ, ժամը 9.00-17.00-ն:

Այս մասին հայտնում են ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովից և մանրամասների համար առաջարկում ծանոթանալ ներկայացվող հայտարարությանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին