ՀՊՏՀ մարզիկը՝ պաուերլիֆտինգի առաջնության բրոնզե մեդալակիր

Դիտումների քանակ՝ 1136

ՀՀ բուհերի ուսանողների 19-րդ մարզական խաղերի աշնանային շրջանը շարունակվում է: Խաղերի շրջանակում անցկացված պաուերլիֆտինգի տղաների առաջնությունում ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 5-րդ կուրսի (հեռակա) ուսանող Գևորգ Նահապետյանը նվաճել է 3-րդ մրցանակային տեղը:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Գևորգն ասաց, որ պաուերլիֆտինգից բացի զբաղվում է նաև բոդիբիլդինգով (սիրողական) և լողով: Նա հանրապետական խաղերին նախապատրաստվել է ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս, մարզիչ Արման Գուլյանի օգնությամբ:
Ի դեպ, սա Գևորգի առաջին մարզական հաղթանակն է եղել և առանձնակի է ոգևորել մարզիկին:
Շնորհավորում ենք, մաղթում նոր ձեռքբերումներ:
Հիշեցնենք, որ 19-րդ մարզական խաղերն ամփոփվելու են նոյեմբերին, ՀՊՏՀ մարզական հաջողությունները կներկայացնենք առաջիկայում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին