Միջազգային վարպետ, ՀՊՏՀ ուսանող Տիգրան Հարությունյանի հերթական շախմատային հաջողությունը

Դիտումների քանակ՝ 916

Լիտվայում տեղի ունեցած Մաքս Զավանելիի շախմատային հուշամրցաշարում 15 երկրների շարքում (56 մասնակից) Հայաստանը ներկայացրած գրոսմայստերներ Գևորգ Հարությունյանը, Վահե Բաղդասարյանը և միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը հաջողություններ են արձանագրել: 9 տուրից հետո Գևորգ Հարությունյանը և Բելառուսը ներկայացնող գրոսմայստեր Ալեքսեյ Ֆյոդորովը վաստակել են 7-ական միավոր և կիսել 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող է դարձել Ֆյոդորովը, իսկ Հարությունյանը դարձել է երկրորդը: Տիգրան Հարությունյանը հաղթողներից հետ է մնացել կես միավորով և գրավել 3-րդ հորիզոնականը:
Մրցաշարում մեր 3-րդ ներկայացուցիչ Վահե Բաղդասարյանը 4 միավորով գրավել է 33-րդ հորիզոնականը:
Հայաստանի ուժեղագույն երիտասարդ միջազգային վարպետներից մեկը՝ Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում 2011թ համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն, 2012թ. Աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների մրցանակակիր, Հայաստանի պատանիների յոթակի չեմպիոն Տիգրան Հարությունյանը ՀՊՏՀ հանրային ֆինանսներ մասնագիտության հեռակա մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող է:
Շնորհավորում ենք հերթական հաջողության առիթով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին