ՀՊՏՀ ֆոեներն ու նախասրահները կահավորվել են. շրջայց բուհում
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախասրահներն ու միջանցքները կահավորվել են՝ դառնալով հանգստի, քննարկումների հարմարավետ անկյուններ: Սրանով ավարտվել են ամառվանից սկսված մասնակի վերանորոգումների, ներքին հարդարման այս տարվա համար նախատեսված աշխատանքները: Փափուկ կահույքով կահավորվել են բուհի գլխավոր մասնաշենքի՝ կառավարման ֆակուլտետի մուտքային սրահները, նույն ֆակուլտետի առաջին հարկը, որտեղ տեղադրվել են նաև նոր ցուցանակներ՝ նախատեսված ուսանողներին ուղղված ծանուցումների համար, ինչպես նաև ՏԿ և ՄՏՀ ու ֆինանսական ֆակուլտետների նախասրահները:
Այսօր ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը բուհի շենքերի, շինությունների և տեխնիկական ծառայությունների բաժնի պետ Արմեն Ղազարյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց համալսարանում, ծանոթացավ աշխատանքների վերջնական արդյունքներին, ինչպես նաև տվեց նոր հանձնարարականներ:
Հիշեցնենք, որ արձակուրդային շրջանում համալսարանի բոլոր ֆակուլտետներում իրականացվել էին ոչ միայն մասնակի վերանորոգման, պատերի թարմացման, այլև ներքին հարդարման ու ձևավորման աշխատանքներ: ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետում ՀՊՏՀ բրենդային գույներով, թևավոր խոսքերով և ոգեշնչող կարգախոսներով ձևավորվել էին պատերը, կարգի բերվել որոշ վարչական ստորաբաժանումներ, ամբիոններ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին