Շվեյցարական ՈՒՄԵՖ-ում կուսանի ՀՊՏՀ 6 մագիստրանտ

Դիտումների քանակ՝ 1186

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ու շվեյցարական ՈՒՄԵՖ համալսարանի համատեղ մագիստրոսական ծրագրի շրջանակում առաջին անգամ 1-ին և 2-րդ կուրսերի ՀՊՏՀ 6 մագիստրանտ հնարավորություն է ստացել երրորդ կիսամյակի երկու ամիսն ուսանել Ժնևում՝ գործընկեր համալսարանում:
Մեկնող ուսանողներից 5-ը (մեկն արդեն Ժնևում է, մյուսները կմեկնեն հոկտեմբերի 18-ին) այսօր գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանի ուղեկցությամբ հյուրընկալվեցին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանին:
Անմիջական ու անկաշկանդ զրույցի ընթացքում պրոռեկտորը հորդորեց երիտասարդներին արժևորել ընձեռված հնարավորությունը և այն դիտարկել ոչ միայն որպես գիտելիքի հարստացման ճանապարհ, այլև միջմշակութային շփումների փորձ, որի ընթացքում կարևոր է պատշաճ ներկայանալը, ազգային խառնվածքի լավագույն գծերը արտահայտելը, ինչպես նաև որպես քաղաքակիրթ երկրի ներկայացուցիչներ՝ հարգալից վերաբերմունքով և բարեկիրթ վարվեցողությամբ աչքի ընկնելը:
Գագիկ Վարդանյանը նշեց նաև, որ հյուրընկալող երկրի պատմությունը, նրա մշակութային և տնտեսական առանձնահատկությունները իմանալը շատ կարևոր է այն առումով, որ տեղի ունենա միջմշակութային բաց երկխոսություն, արդյունավետ ուսումնառություն, փորձի փոխանակում:
Պրոռեկտորը բարի ճանապարհ մաղթեց մագիստրանտներին և սիրով լուսանկարվեց նրանց հետ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին