ՀՊՏՀ ֆուտզալի թիմը` «Ֆուտզալ լիգայի VBET գավաթ» մրցաշարում. առաջին հանդիպման փայլուն արդյունքը ոգևորիչ է

Դիտումների քանակ՝ 1496

Հունիսի 1-ին ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է Հայաստանի «Ֆուտզալ լիգայի VBET գավաթ» մրցաշարը, որին, ինչպես միշտ, իր փայլուն մասնակցությունն է ունենում ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը: Այս մասին մեզ հայտնեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ, ՀՊՏՀ ֆուտզալի թիմի մարզիչ-ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը: Մրցաշարի բոլոր մասնակիցները հանձնել են կորոնավիրուսի թեստ, և արդյունքները բացասական են եղել: Գավաթի խաղարկությունը կհամախմբի 16 ֆուտզալի թիմերի, այդ թվում` 11 սիրողական և 5 պրոֆեսիոնալ:

Հովհաննես Գաբրիելյանի խոսքով` մեր հավաքականում և′ ՀՊՏՀ ուսանողներ են, և′ շրջանավարտներ: Հունիսի 2-ին մեր թիմը առաջին հանդիպումն է ունեցել մրցաշարում և Եղվարդի թիմի նկատմամբ տարել է խոշոր հաղթանակ` 12:4 հաշվով: ՀՊՏՀ թիմի դարպասապահ Արմեն Ֆիշյանը ճանաչվել է լավագույն խաղացող: Մրցաշարի հաղթողը կստանա հաղթական  գավաթը և կնվաճի Ֆուտզալի բարձրագույն լիգայի ուղեգիրը: Հանդիպումները կանցկացվեն հունիսի 1-ից հուլիսի 15-ը` առանց երկրպագուների: Սիրելի′ ֆուտբոլասերներ, խաղերին կարող եք հետևել առցանց.  դրանք ուղիղ միացմամբ ցուցադրվում են Ֆուտզալի լիգայի ֆեյսբուքյան էջում, իսկ հունիսի 2-ին կայացած ՀՊՏՀ-Եղվարդ հանդիպումը կարող եք դիտել նաև VNews Sport-ի յութուբյան ալիքով:

ՀՊՏՀ ֆուտզալիստներին մաղթում ենք շարունակական հաղթանակներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին