ՀՊՏՀ գրադարանը հյուրընկալել է ռուսական հրատարակչության ներկայացուցչին

Դիտումների քանակ՝ 1377

Ռուսաստանի «Ազգային էլեկտրոնային-ինֆորմացիոն կոնսորցիումի» (НЭИКОН) «Էլեկտրոնային գիտակրթական ռեսուրսներ. ստեղծում, առաջխաղացում և կիրառում» 6-րդ միջազգային կոնֆերանսն այս տարի անցկացվում է Հայաստանում: Դրա շրջանակներում այսօր ՀՊՏՀ գրադարանում հյուրընկալվել է Direct Media հրատարակչության և ЭБС էլեկտրոնային ռեսուրսի գլխավոր տնօրենի տեղակալ Օլեգ Վլադիմիրովիչ Մոլոդեցկին: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:

Մոլոդեցկին ծանոթացել է գրադարանի գործունեությանը, թվայնացման աշխատանքներին, ապա ներկայացրել ЭБС համալսարանական էլեկտրոնային ռեսուրսի կողմից առաջարկվող բազաները և բաժանորդագրության պայմանները: Հիշեցնենք, որ տվյալ էլեկտրոնային ռեսուրսը 4 ամիս ժամանակով անվճար հասանելի է ՀՊՏՀ տարածքում՝ ուսանողների և դասախոսների համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին