ՀՊՏՀ գրադարանն առաջարկում է առցանց հասանելիությամբ նոր ռեսուրսներ
Առցանց հասանելիություն ունեցող շտեմարանների հարուստ պաշարն այսօր օժանդակ նյութերի անփոխարինելի աղբյուր է թե՛ գիտական աշխատանք գրողների, թե՛ ուսումնասիրողների և թե՛ հետաքրքրասերների համար: Օրեցօր ավելացող մասնագիտական նյութերի ծավալից ՀՊՏՀ գրադարանն առանձնացնում և ուսանողներին ու պրոֆեսորադասախոսական անձնակազմին է ներկայացնում հավելյալ աղբյուրների արժեքավոր հավաքածուներ, ինչը շարունակական բնույթ է կրելու: «Առաջարկում է SPRINGER OPEN», «Առաջարկում է Կոնգրեսի գրադարանը», «Նոր գրքեր 2018» և այլ խորագրերի ներքո գրադարանը ներկայացնում է գիտական ամսագրերի, ակադեմիական հրատարակությունների և նոր գրքերի մասին տեղեկատվություն ու հղումներ, ինչը շարունակական բնույթ է կրելու:
Այսօր գրադարանն «Առաջարկում է SPRINGER OPEN» խորագրից ներկայացնում է հետևյալ ամսագրերը՝ Journal of Development and Migration, Journal for Labour Market Researc, Journal of Labor Policy :
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին