ՀՊՏՀ ներկայացուցիչը մասնակցել է «Նորարար գրադարաններ-2018» աշխատաժողովին
Նոյեմբերի 1-2-ին Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տուն համալիրում տեղի է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի նախաձեռնած «Նորարար գրադարաններ-2018» աշխատաժողովը, որին մասնակցել է ՀՊՏՀ գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը: Հանրային և համալսարանական գրադարանների աշխատողների համար նախատեսված ամենամյա միջոցառման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում գրադարանների նոր դերին, ծառայությունների նորովի մատուցման տարբերակներին առնչվող հարցեր: Մասնակիցների ուշադրությանն են ներկայացվել գրադարանային կայքերի ստեղծման, դիզայնի, թվայնացման նոր ծրագրեր և դրանց կիրառման գործնական եղանակներ, գրադարանների արդիականացման գործնական մեթոդներ: Արմինե Հովհաննիսյանի համոզմամբ՝ մասնագիտական քննարկումը բավականին արդյունավետ է եղել:
Աշխատաժողովի հատուկ հյուրերի շարքում են եղել Հայաստանում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ռոբ Անդերսենը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վահե Բուդումյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին