ՀՊՏՀ-ում քննաշրջան է (լուսանկարային շարք)

Դիտումների քանակ՝ 1530

Այս օրերին ՀՊՏՀ առկա բակալավրիատի 1-3-րդ կուրսերում ընթացիկ ստուգումներ են, առկա բակալավրիատի 4-րդ կուրսերում՝ միջանկյալ քննություններ:
Ընթացիկ ստուգումներն ու միջանկյալ քննությունները կեզրափակվեն նոյեմբերի 12-ին:
Ինչպես միշտ, այս անգամ ևս, ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեսադաշտում է պահել իրադարձությունը և այսօր ձեզ է ներկայացնում լուսանկարային շարք՝ քննությունների տարբեր օրերից:
Հիշեցնենք նաև, որ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Ուսանող» խորագրի հենց առաջին բաժնում տեղադրված են քննագրաֆիկները: Հաստատումից և դեկանատների կողմից ներկայացվելուց հետո բոլոր գրաֆիկները հրապարակվում են կայքում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին