ՀՊՏՀ-ում առկա մագիստրատուրայի ընդունելություն է

03.06.2024
Դիտումների քանակ՝ 842

Այսօր ՀՊՏՀ-ում մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարվա առկա մագիստրատուրայի (անվճար և վճարովի) ընդունելությունը։ Ինչպես ՀՊՏՀ, այնպես էլ ՀՀ այլ բուհերի բակալավրիատի շրջանավարտներից շատերն այսօր կարևոր և գիտակցված որոշում են ընդունել՝ ընտրելով ՀՊՏՀ-ն՝ որպես մագիստրոսական կրթություն տրամադրող առաջատար բուհ։

ՀՊՏՀ դիմորդները հայտագրվում են www.moodle.asue.am հարթակի միջոցով և իրենց փաստաթղթերը ներկայացնում ՀՊՏՀ ընդունող հանձնաժողով։

Հիշեցնենք, որ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի հունիսի 3-20-ը ներառյալ։ Հայտագրման գործընթացը www.moodle.asue.am հարթակի միջոցով է, ծածկանունն ու գաղտնաբառը տրամադրում է ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը։

Հայտագրման մանրամասները՝ կից տեսանյութում

Գործընթացի մասին այլ մանրամասներ՝ այստեղ

Մագիստրոսական կրթական ծրագրերը՝ այստեղ

Շարունակում ենք հետևել և ակտիվ լուսաբանել ընդունելության գործընթացը։

Սիրելի՛ դիմորդ, մենք սպասում ենք քեզ, արի΄ ՀՊՏՀ։