ՀՊՏՀ-ում քննաշրջան է

04.06.2024
Դիտումների քանակ՝ 551

ՀՊՏՀ-ում ընթանում է 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանը, որը մեկնարկել է մայիսի 27-ին։ Հիշեցնենք՝

✅հարգելի պատճառով չներկայացած ուսանողների համար վերահանձնումը կկայանա 24․06․2024 - 25․06․2024-ին,
✅չներկայացած ուսանողների համար վերահանձնումը՝ 03․09․2024 - 05․09․2024-ին,
✅առավելագույնը 12 կրեդիտ կազմող ակադեմիական պարտքեր ունեցող ուսանողների համար 1-ին վերահանձնումը՝ 10․09․2024 – 12․09․2024-ին,
✅առավելագույնը 12 կրեդիտ կազմող ակադեմիական պարտքեր ունեցող ուսանողների համար 2-րդ վերահանձնումը՝ 17․09․2024–19․09․2024-ին։

Առավելագույնը 12 կրեդիտ կազմող ակադեմիական պարտքերի վերահանձնման համար անհրաժեշտ է գրել դիմում։ Մանրամասները կարող եք ճշտել դեկանատում։

2023-2024 ուսումնական տարվա ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ,  քննագրաֆիկները կարող եք գտնել այստեղ :

Բոլորիդ մաղթում ենք հաջող քննաշրջան և առաջարկում քննաշրջանը ներկայացնող մեր ֆոտոշարքը տեսնել ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում։