ՀՊՏՀ մագիստրանտ Տիգրան Հարությունյանը հերթական շախմատային հաջողությունն է գրանցել

Դիտումների քանակ՝ 1706

Ռուսաստանի Կազան քաղաքում ավարտվել է Նեժմետդինովի հուշամրցաշարը, որին մասնակցել են 7 երկրների 108 շախմատիստներ, այդ թվում՝ 19 գրոսմայստեր:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հուշամրցաշարում հիանալի ելույթ է ունեցել Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը, ով ՀՊՏՀ հանրային ֆինանսներ մասնագիտության հեռակա մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող է:
Նա 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և մրցաշարի ֆավորիտ, 2703 գործակից ունեցող Վլադիսլավ Արտեմևի հետ կիսել 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Հարությունյանը դարձավ 2-րդը:
Շնորհավորում ենք մեր ուսանողին, մաղթում մեծ հաղթանակներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին