ՀՊՏՀ ռեկտորն ու պրոռեկտորը ներկա են գտնվել ամփոփիչ ատեստավորման գործընթացին

12.05.2022
Դիտումների քանակ՝ 767

Ինչպես հայտնել էինք, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մեկնարկել է 2021-2022 ուսումնական տարվա ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունը։ Այսօր ամփոփիչ ատեստավորման գործընթացին հետևել և քննական լսարաններ են այցելել ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը։ Նրանք լսել են «Միջազգային տնտեսական հարաբերություններ», «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» և «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությունների գծով շնորհանդես-ելույթներ:

Նշենք, որ այս տարի առկա և հեռակա կրթաձևերից մեր համալսարանում ատեստավորման գործընթացին նախնական տվյալներով մասնակցում են 128 մագիստրանտ և 842 բակալավրի ուսանող։