ՀՊՏՀ ռեկտորը շնորհավորանք է հղել Ապրիլի 7-ի առթիվ

Դիտումների քանակ՝ 1689

Սիրելի ՀՊՏՀ-ականներ՝ ՀՊՏՀ աշխատակցուհիներ, ուսանողուհիներ, մեր համալսարանի ռեկտորը, պահպանելով գեղեցիկ ավանդույթը, շնորհավորանք է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, որը ներկայացնում ենք ստորև:

Սիրելի կանայք ու աղջիկներ
Բոլորովին վերջերս՝ գարնանամուտին՝ Կանանց միջազգային տոնին, ձեզ բարեմաղթանք հղեցի: Այսօր կրկին ցանկանում եմ ջերմ խոսքեր ասել ու հավաստիացնել, որ տոնական ուղերձներում ձեզ հասցեագրված բարձր, հարատև սիրո, հիացմունքի, մեծարանքի խոսքերը իրականում խտացած զգացմունքներ են, որոնք ապրում են մեր հոգում ամեն ժամ, ամեն վայրկյան:
Դուք կյանքի հարատևման ակունքն եք, ձեզանում այն հզոր ստեղծարար ուժն է, որն ուղղորդում է դեպի զարգացում ու հաղթանակներ, վերելքներ ու բարձունքներ:
Մաղթում եմ ձեզ առողջություն, անամպ երկինք, երջանիկ մայրություն ու մշտագո լավատեսություն և գեղեցկություն:

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր
ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ