Պատրաստ է «Բանբեր ՀՊՏՀ»-ի 2018թ. առաջին համարը

Դիտումների քանակ՝ 1695

«Բանբեր ՀՊՏՀ»-ի գիտական հանդեսի 2018թ. առաջին համարը պատրաստ է լույսընծայման: Մինչ տպագիր տարբերակը հասանելի կդառնա, ներկայացնում ենք հանդեսի էլեկտրոնային տարբերակը, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հանդեսի նոր համարը սկսվում է Սասեքսի (Մեծ Բրիտանիա) համալսարանի պրոֆեսոր, հանդեսի միջազգային խմբագրական խորհրդի անդամ Բրյուս Հերնի ողջույնի խոսքով, որտեղ նա հույս է հայտնում, որ ամսագիրը կլինի հետաքրքիր, տեղեկատվական և օգտակար և առաջարկում է՝ ամսագրում ներառված են տնտեսության տարբեր բնագավառների վերաբերյալ տարատեսակ նորություններ:
«Տնտեսագիտության տեսություն» խորագրի ներքո հանդես են եկել Միքայել Մելքումյանը, Զենֆիրա Թումասյանը, Գայանե Գրիգորյանը և Մարինե Տոնոյանը՝ «Տնտեսական գործունեության արտաքին էֆեկտների կարգավորման խնդիրներն ու միջոցները» հոդվածով, Ատոմ Մարգարյանը և Էդգար Թաղարյանը ներկայացնում են «Տեխնոլոգիական կլանման ազդեցությունները ՀՀ տնտեսության կառուցվածքային տեղաշարժերի վրա», Իշխան Տիգրանյանը, Հայկազ Հովհաննիսյանը, Քնարիկ Վարդանյանը և Գայանե Ավագյանը՝ «ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնների վերլուծությունը», Պրաքսյա Նազարեթյանը՝ «Հակապարբերաշրջանային կարգավորման հարկաբյուջետային գործիքակազմի կիրառման առանձնահատկությունները» հոդվածները:
«Միջազգային տնտեսական հարաբերություններ» խորագիրը ներկայացնում են Վռամ Կարապետյանը՝ «Արտահանման մասնագիտացման ռազմավարությունը որպես ԵԱՏՄ երկրների մրցունակության բարձրացման գործիք», Սերգեյ Իգնատովը՝ «Տնտեսական ինտեգրման ստատիկ և դինամիկ վերլուծության տեսությունները», Հայկ Բեջանյանը՝ ««Իրացվելիության թակարդը» ցածր տոկոսադրույքի պայմաններում և ԱՄՆ-ի մեծ ռեցեսիան» հոդվածներով:
«Կառավարում» խորագրի ներքո կարող եք կարդալ Քրիստինա Անանյանի «ՀՀ աշխատանքի շուկան. առկա վիճակը և հիմնախնդիրները», Սեդրակ Հարությունյանի «Հանրային կառավարման համակարգի գործառութային բարեփոխումների արդյունավետության գնահատումը ՀՀ-ում» հոդվածները:
«Ֆինանսական հիմնախնդիրներ» խորագրում տեղ են գտել Դավիթ Հախվերդյանի «Միջազգային ֆինանսական համակարգը և գլոբալ անհաշվեկշռվածությունը», Սուրեն Դավթյանի «ՀՀ-ում գյուղատնտեսական կոոպերացիաների ներդրման կարևորությունը և դրա խթանմանն ուղղված վարկավորման անհրաժեշտությունը», Արամ Մխիթարյանի «Հայաստանում լիզինգային շուկայի զարգացման վերլուծությունը, կազմակերպչական և տնտեսական խնդիրների բացահայտումը», Հասմիկ Դանիելյանի ««Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գործունեության արդյունավետության գնահատումը շահութաբերության գործակիցների միջոցով» և Ռոբերտ Մելիքյանի «ՀՀ դրամի փոխարժեքի կարճաժամկետ կանխատեսման հիմնահարցերը վիճակագրական մոդելի կառուցմամբ» հոդվածները:
«Տնտեսամաթեմատիկական մոդելավորում» խորագրում մեկ հրապարակում է. Աննա Տուրչակի՝ «Սննդամթերքի սպառումը՝ պայմանավորված տնային տնտեսությունների մեծացմամբ»:
«Մարքեթինգ» խորագիրը ներկայացնում են Միքայել Մարդումյանը՝ «Բիզնեսի ձախողման ուսումնասիրության մեթոդաբանության հարցի շուրջ» և Լիլիթ Գալստյանը «Մարքեթինգի դերը ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության իրականացման գործընթացում» հրապարակումներով:
«Հայոց պատմություն և փիլիսոփայության» խորագրում կարող եք կարդալ Տիգրան Պետրոսյանցի «Հարկային հարաբերությունները Այրարատի կողմնակալություն-փոխարքայությունում» և Սոֆյա Օհանյանի «Գործարարի անձնային դիմանկարը. փիլիսոփայահոգեբանական վերլուծություն» հրապարակումները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին