ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը՝ Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի կին փորձագետների ցանցի պատվավոր անդամ

22.04.2022
Դիտումների քանակ՝ 1197

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանն ընտրվել է Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի կանանց պանելի (Eastern and South Eastern Europe (ESEE) FANEL (all-Female pANELS) Network) կին փորձագետների ցանցի պատվավոր անդամ։

FANEL ցանցը հիմնադրվել է 2020 թվականին, այն զարգացնող նախագիծը ֆինանսավորվում է Բուխարեստի Քաղաքագիտության և վարչարարության ազգային համալսարանի (National University for Political and Administrative Studies in Bucharest (SNSPA)) և Ամերիկայի Միացյալ Նահանգների գերմանական Մարշալի հիմնադրամի Սևծովյան տարածաշրջանային համագործակցության (Black Sea Trust for Regional Cooperation of the German Marshall Fund of the United States) կողմից։

Նախագծի շրջանակներում Դիանա Գալոյանն ընդգրկվելու է միջազգային պանելային և կլոր սեղան-քննարկումներում, վեբինարներում և գիտաժողովներում։ Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանի կանանց ցանցի ստեղծումը կարևոր է կին փորձագետների միջև կապերի ամրապնդման, միմյանց աջակցելու, համատեղ քննարկումներ ու ծրագրեր իրականացնելու տեսանկյունից։