ՀՊՏՀ ներկայացուցիչները՝ Երիտասարդ հետազոտողների դպրոցի միջոցառմանը

19.09.2024
Դիտումների քանակ՝ 510

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը (փորձագետ) և գիտության բաժնի գլխավոր մասնագետ Աննա Այվազյանը (մասնակից) սույն թվականի սեպտեմբերի 11-14-ը Սոչիում մասնակցել են Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի և «Պետերբուրգյան երկխոսություն» համաժողովի «Գիտություն և կրթություն» աշխատանքային խմբի կողմից կազմա­կերպված Երիտասարդ հետազոտողների դպրոցի միջոցառմանը, որը կրում էր «Երիտասարդական մարդկային կապիտալ. ժամանակակից մարտահրավերներ և հնարավորություններ գլոբալ փոփոխութ­յունների ժամանակաշրջանում» խորագիրը։

Միջոցառումը նպատակ ուներ աջակցելու երիտասարդ գիտնականներին իրենց մասնագիտական զարգացման և գիտական համագործակցության հարցերում: Դպրոցի շրջանակներում կազմակերպվել են կլոր սեղաններ և սեմինարներ, որ­տեղ մասնակիցները ներկայացրել են իրենց գիտական աշխատանքները, քննար­կել ոլորտի առջև ծառացած նոր մարտահրավերները, ինչը հնարավորություն է տվել մասնակիցներին զարգացնելու իրենց մասնագիտական/գիտական հմտութ­յուն­ները և ընդլայնելու գիտելիքները՝ միջազգային մակարդակի փորձա­գետ­ների աջակցությամբ։

Միջոցառման շրջանակներում ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ՝ համագործակցության ընդլայնման, երիտասարդների գիտական ներուժի կենսագործման և համատեղ հետազոտությունների իրականացման հարցերի շուրջ։