ՀՊՏՀ ներկայացուցիչները մասնակցել են մասնագիտական կլոր սեղան-քննարկման

Դիտումների քանակ՝ 1121

Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի նախաձեռնությամբ նշված համալսարանում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել «ՀՀ հանքարդյունաբերության բարեփոխման նախաձեռնություն» խորագրով կլոր սեղան-քննարկում: Կազմակերպիչների հրավերով մասնակցել են նաև ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ Գագիկ Աղաջանյանը, տ.գ.թ., դոցենտներ Ալիսա Գևորգյանը, Հայկ Հակոբյանը, Աննա Կարապետյանը:

Մասնագիտական քննարկման մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին այսօր մանրամասներ ներկայացրեց Աննա Կարապետյանը: Նրա խոսքով՝ ամբիոնի գիտնականները կլոր սեղանի ընթացքում բարձրաձայնել են հանքարդյունաբերության ոլորտի էկոլոգիական, սոցիալական, տնտեսական խնդիրների շուրջ իրենց մտահոգություններն ու կատարել մեկնաբանություններ, ապա հանդես եկել առաջարկություններով (դրանք արժանացել են մասնակիցների ուշադրությանը), որոնք տեղ կգտնեն  հանքարդյունաբերության բարեփոխման նախաձեռնության կողմից մշակվող փաստաթղթի վերջնական տարբերակում:

Լուսանկարը՝ հանքարդյունաբերության բարեփոխման նախաձեռնության (Mining Legislation Reform Initiative) ֆեյսբուքյան էջից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին