Հայտնի են ՀՊՏՀ անվանական կրթաթոշակակիրները

Դիտումների քանակ՝ 1452

ՀՊՏՀ ռեկտորատի այսօրվա նիստում ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը ներկայացրեց մանդատային հանձնաժողովի որոշումը 2018-2019 ուստարվա առաջին կիսամյակում անվանական կրթաթոշակներ տրամադրելու մասին՝ նշելով, որ թեկնածությունները առաջադրվել են ֆակուլտետների կողմից, առաջարկները մանրամասն քննարկվել են հանձնաժողովի նիստում: Ռեկտորատը հաստատեց ներկայացված առաջարկը:
Ուսումնական բաժնից տրամադրվել է ամբողջական ցանկը, ըստ որի՝ համալսարանի 2018-2019 ուսումնական տարվա I կիսամյակի անվանական կրթաթոշակների թեկնածուներն ըստ ֆակուլտետների բաշխվել են հետևյալ կերպ.
1. Գագիկ Զարմավիրի Բադադյան /անվճար/՝ համալսարանի կառավարման ֆակուլտետի «Հակաճգնաժամային կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող, սահմանել «Զ.Բաշինջաղյանի անվան» կրթաթոշակ:
2. Մերի Ռոբերտի Օհանյան /անվճար/՝ համալսարանի ֆինանսական ֆակուլտետի «Մաքսային գործ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի, սահմանել «Հ.Թումանյանի անվան» կրթաթոշակ:
3. Սոնա Սուրենի Մելիքսեթյան /անվճար/՝ համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի «Միջազգային տնտեսական հարաբերություններ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող, սահմանել «Մ.Քոթանյանի անվան» կրթաթոշակ:
4. Մարինե Երվանդի Ալեքսանյան /անվճար/՝ համալսարանի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի «Շուկայաբանություն/Մարքեթինգ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի, սահմանել «Վ. Ներկարարյանի անվան» կրթաթոշակ:
5. Արշակ Քրիստի Իսոյան /անվճար/՝ համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի «Կառավարման տեղեկատվական համակարգեր» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող, սահմանել «Ա.Արզումանյանի անվան» կրթաթոշակ:
6. Սոնա Կարենի Ոսկանյան /վճարովի/՝ համալսարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում ըստ ճյուղերի» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի, սահմանել «Կ.Կարագյանի անվան» կրթաթոշակ:
7. Էլմիրա Սարգսի Մուրադյան /վճարովի/՝ համալսարանի կառավարման ֆակուլտետի «Կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի, սահմանել համալսարանի ուսանողական խորհրդի կողմից տրամադրվող կրթաթոշակ:
Ռեկտորատի օրակարգում ընդգրկված հարցերի շարքում ֆակուլտետների դեկանները զեկուցեցին 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ քննաշրջանի արդյունքների մասին: Պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը ներկայացրեց 2018-2019 ուսումնական տարվա փոխատեղման արդյունքները, ըստ որի, ինչպես մանրամասնեցին ուսումնական բաժնից, ռոտացիայի արդյունքում բակալավրիատի առկա ուսուցման վճարովի համակարգ է տեղափոխվել 52 ուսանող, մագիստրատուրայի առկա ուսուցման վճարովի համակարգ է տեղափոխվել 31 ուսանող: ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի ժ/պ Նազելի Նավասարդյանը ներկայացրեց քոլեջում 2017-2018 ուսումնական տարվա փոխատեղման արդյունքները: Ներկայացված արդյունքները ռեկտորատը հաստատեց:
Օրակարգային հարցերը սպառելուց հետո քննարկվեցին ընթացիկ հարցեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին