Հարգանքի տուրք՝ Շառլ Ազնավուրին

Դիտումների քանակ՝ 1389

Ֆրանսիական շանսոնի դասական, աշխարհահռչակ երգիչ, երգահան, գրող ու դերասան, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրին, նրա կեցավայրում, երեկ իրենց սերն ու երախտագիտությունը հավաստեցին, հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին Տնտեսագիտական համալսարանի պրոֆսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, աշխատակիցները:
Համալսարանի կոլեկտիվի անունից տուն-թանգարանում բացված սգո մատյանում նաև գրառում արվեց:
Հանգչիր խաղաղությամբ, հավերժականի ու համամարդկայինի մեծ երգիչ, սերունդներին, ազգերին շաղկապող արվեստագետ, Մեծ Հայ, Լեգենդ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին