Հավաստագրեր՝ մասնակիցներին․ ամփոփվեց «Հանրային գնումների համակարգը ՀՀ-ում» դասընթացը
ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի կազմակերպած «Հանրային գնումների համակարգը ՀՀ-ում» դասընթացի մասնակիցները երեկ հավաստագրեր ստացան։
Դասընթացավար, ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Հանրային ներդրումների քաղաքականության» վարչության պետ, «Պետական գնումների փորձագետների միություն» ՀԿ նախագահ, տ․գ․թ․, մեր շրջանավարտ Գայանե Գաբրիելյանը հավաստագրերը հանձնելիս բարձր գնահատեց ՀՊՏՀ-ն որպես մասնագիտական կրթական միջավայր և կարևորեց պետական հատվածի հետ համագործակցությունը։ Նա նշեց, որ ցանկալի է պահպանել շարունակական կապը և որոնել գործակցության նոր ուղիներ։
Դասընթացի մասնակից, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի աշխատակից Գրիգոր Հարությունյանը asue.am-ի հետ զրույցում ասաց, որ այս միջբուհական համագործակցության շրջանակում խորությամբ ծանոթացել է հանրային գնումների համակարգին, ինչն, անշուշտ, օգտակար կլինի իր աշխատանքային հետագա գործունեության մեջ։
Դասընթացի կազմակերպիչների խոսքով՝ մասնակիցների շրջանում կատարված հարցումը արտացոլել է դրական կարծիքներ, գոհունակության խոսքեր։
Շնորհավորում ենք բոլորին և մաղթում մասնագիտական առաջընթաց։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին