ՀՊՏՀ կոլեկտիվն ու ուսանողները մասնակցեցին համապետական շաբաթօրյակի

Դիտումների քանակ՝ 1845

Այսօր «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում համապետական շաբաթօրյակ էր: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ավանդույթի համաձայն, ակտիվ մասնակցություն ունեցավ միջոցառմանը:

Համալսարանի բոլոր ստորաբաժանումների աշխատակիցները, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, ինչպես նաև ուսանողները ջերմեռանդորեն մասնակցեցին սիրելի համալսարանի բակը, ինչպես նաև հարակից տարածքները մաքրելու, խնամելու, կարգի բերելու աշխատանքներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին