ՀՊՏՀ-ն սկսում է առկա մագիստրատուրայի ընդունելությունը․ հայտագրումն առցանց է

16.06.2021
Դիտումների քանակ՝ 1296

Այսօր մեկնարկում է 2021-2022 ուսումնական տարվա ՀՊՏՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելությունը։ Հայտագրվել կարող եք ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում՝ հետևյալ հղումովիսկ հայտագրման գործընթացին ծանոթանալու համար կարող եք դիտել այս ուղեցույց-հոլովակը։

Ընդունելության 1-ին փուլի ժամկետները ներկայացնում ենք ստորև.

  • Հունիսի 16-ից մինչև հունիսի 30-ը, 18.00-ն ներառյալ անվճար տեղերի համար հայտերի ընդունումն է։ Ուշադրություն. անվճար տեղերի մրցույթին կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ (այդ թվում՝ ՀՊՏՀ մասնաճյուղերի) առկա և հեռակա բակալավրիատի 2020-2021 ուսումնական տարվա համապատասխան որակավորման աստիճան ունեցող շրջանավարտները։
  • Նույն ժամկետում՝ հունիսի 16-ից մինչև հունիսի 30-ը, 18.00-ն ներառյալ վճարովի տեղերի համար հայտերի ընդունումն է։

Շեմային քննությունները կկազմակերպվեն հուլիսի 2-ին, ժամը 11.00-ին։

Ընդունելության մեկնարկի առիթով զրուցել ենք ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գրիգոր Նազարյանի հետ։ Նա նշեց, որ Տնտեսագիտական մայր բուհը դիմորդներին առաջարկում է մրցունակ մասնագիտական ծրագրեր։

«Մեր մագիստրոսական ծրագրերն արդիական են, կազմված են գործատուների հետ համատեղ, նրանց պահանջներին համապատասխան։ Մագիստրատուրայում դասավանդում են ինչպես ՀՊՏՀ դասախոսներ, այնպես էլ պրակտիկ ոլորտից հրավիրյալ մասնագետներ։ Ծրագրերը հիմնականում 1,5 տարի տևողությամբ են, դասերը կազմակերպվում են երեկոյան, նաև շաբաթ օրերին, ինչն աշխատող ուսանողների համար ուսումնառությունն առավել արդյունավոտ է դարձնում»,-ասում է Գրիգոր Նազարյանն ու հավելում, որ ՀՊՏՀ թողարկած մասնագետները պահանջված են, ինչի մասին վկայում են գործատուները, աշխատաշուկայում ՀՊՏՀ-ականների ներգրավվածությունը։

Առկա մագիստրատուրայի ընդունելությանն առնչվող ողջ տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնի «Մագիստրատուրա» խորագրում է։

Ընդունելության փաստաթղթերին, գործող արտոնություններին ծանոթացեք այստեղ։

Շեմային քննությունների հարցաշարերին կարող եք ծանոթանալ այստեղ։

  • ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի մասնագիտությունների, տեղերի և վարձերի մասին մանրամասներին ծանոթացեք այստեղ:
  • Առկա մագիստրատուրայի ընդունելության պայմաններին ծանոթացեք այստեղ:
  • Ընդունելության կանոնակարգը՝ այստեղ:

Հարցերի և խորհրդատվության համար՝ ամեն օր, ժամը 9.00-23.00-ն կարող եք առցանց կապ հաստատել ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի աշխատակիցների հետ այս հղումով /Meeting ID: 225 265 8603 Passcode: 888888/։

Հարցեր կարող եք ուղղել նաև «ՀՊՏՀ դիմորդ» ֆեյսբուքյան խմբին։ Ընդունող հանձնաժողովի էլ.հասցեն է՝ dimord@asue.am ։

Նշենք, որ առկա մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլը՝ բացառապես վճարովի տեղերի համար, օգոստոսի 15-ից սեպտեմբերի 1-ն է, շեմային քննությունները՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 11.00-ին։

Հեռակա մագիստրատուրայում ընդունելությունը սեպտեմբերին է։ Այս մասին կհայտարարենք լրացուցիչ։

Մաղթում ենք հաջողություն։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին