ՀՊՏՀ ուսանող Մանվել Խնձրցյանը՝ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

09.11.2021
Դիտումների քանակ՝ 1214

Մեր հայրենակից, ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ֆինանսներ մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Մանվել Խնձրցյանը հերթական փայլուն հաջողությունն է գրանցել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում: 57 կգ քաշային կարգում 10:0 բացահայտ առավելությամբ պարտության մատնելով հնդիկ Մադհուկար Իգավեին՝ Մանվել Խնձրցյանը նվաճել է բրոնզե մեդալ։

Նշենք, որ աշխարհի առաջնությունից մեր հավաքականը վերադարձել է 8 մեդալով։ Մեդալներ են նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշներից 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը։

Ազատ ոճայիններից պատվոհարթակին են կանգնել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, 79 կգ քաշային Արման Ավագյանը, 70 կգ քաշային Վազգեն Թևանյանը և 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը։

Մանվել Խնձրցյանն ազատ ոճի ըմբշամարտի 2018 թվականի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն է։ Այս տարի Գերմանիայի Դորտմունդ քաղաքում հունիսի 28-ից հուլիսի 4-ը կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մարզիկը դարձել էր արծաթե, իսկ Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆայում օգոստոսի 16-18-ը կայացած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում՝ բրոնզե մեդալակիր։

Շնորհավորում ենք երիտասարդ և խոստումնալից մարզիկին հերթական փայլուն հաղթանակի առիթով և հաջողություն մաղթում ապագա մրցաշարերում։

Մանվել Խնձրցյանի հետ ՀՊՏՀ բլոգի հարցազրույցը՝ այստեղ։