«ՀՊՏՀ ուսանողները». ֆոտոշարք՝ նվիրված երիտասարդական տոներին

Դիտումների քանակ՝ 1516

Նոյեմբերի 10-ին և 17-ին նշվում են Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերը: Աշխարհի երիտասարդներին համախմբող տոները լավագույն առիթներն են նրանց դերը կրկին ու կրկին կարևորելու պետությունների, հասարակության, գիտության և այլ ոլորտների առաջմղման գործում, նրանց ոգևորությունը կրկնապատկելու ու մղելու նոր ձեռքբերումների: Իրավամբ, դրական փոփոխության միտված բոլոր նախաձեռնություններում երիտասարդության դերակատարումն առանցքային է:
Գեղեցիկ ավանդույթի համաձայն, սիրելի ուսանողներ, ձեզ իր շնորհավորանքն է ուղղել ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ մաղթելով լինել առողջ և առույգ, սովորող և ստեղծագործող, աշխատասեր ու արդարամիտ, բարի ու մարդասեր:
Սիրելի ՀՊՏՀ ուսանողներ, համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է ձեզ, մաղթում անսպառ խանդավառություն, ուսումնական ու ստեղծագործական հաջողություն և ձեզ է նվիրում այս լուսանկարային շարքը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին