Նորություններ

Գտնվել է 18 նորություն

ՀՊՏՀ վերապատրաստված դասախոսները հավաստագրեր ստացան

ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմը և աշխատակիցները փետրվարի 5-7-ը վերապատրաստվեցին. աշխատակիցների մի խումբը մասնակցեց ՀՊՏՀ-ում կազմակերպված «Դասավանդման մեթոդաբանություն» դասընթացին, մեկ այլ խումբ՝ «Վերջնարդյունքահեն կրթական ծրագրեր»-ին: Փետրվարի 7-ին հավաստագրեր ստացան «Դասավանդման մեթոդաբանություն» դասընթացն ավարտած...

Լավ մասնագետների համար մենք պատրաստ ենք ստեղծել հավելյալ հաստիքներ. «Ինգո Արմենիա»-ի ղեկավարը հավաստագրեր հանձնեց ուսանողներին

«Ինգո Արմենիա» ԱՓԲԸ նորաբաց կենտրոնում երեկ տեղի ունեցավ հայաստանյան մի շարք բուհերի ուսանողների հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողություն: Նրանց թվում էին ՀՊՏՀ ֆինանսներ մասնագիտության 3-րդ կուրսի 18 ուսանողներ, որոնք մասնակցել էին ընկերության կողմից կազմակերպված վարպետության դասերին: Միջոցառմանը մեր բուհից...

«Վերապատրաստման շաբաթն» ամփոփվեց միջմշակութային և միջկրթական հագեցած հաղորդակցությամբ

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված «Վերապատրաստման շաբաթը» այսօր հատեց եզրագիծը: Ապրիլի 9-12-ը մեր համալսարանում էին «էրազմուս+» ծրագրի գործընկեր 7 համալսարանների (5 երկրից՝ Բուլղարիա, Ռումինիա, Խորվաթիա, Լեհաստան, Միացյալ Թագավորություն) դասախոսներ ու աշխատակիցներ, որոնք ՀՊՏՀ-ականների համար...

«Արարատ» բանկի վարչության նախագահը բաց դասախոսությամբ հանդես եկավ ՀՊՏՀ-ում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և «Արարատ» բանկի միջև համագործակցությունը բավական սերտ է և տարիների պատմություն ունի: Համագործակցության հերթական օրինակն այսօր էր. բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը հյուրընկալվեց մեր համալսարանում և ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի ուղեկցությամբ հանդիպեց բանկային...

ՀՊՏՀ գիտնականների հոդվածները՝ միջազգային գիտական համաժողովի նյութերի ժողովածուում

«Դրամավարկային քաղաքականություն և տնտեսական աճ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մաթևոսյանը,  կրտսեր գիտաշխատող Տաթևիկ Ազատյանը և «Ֆինանսական ներգրավվածություն» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.դ., դոցենտ Սերգեյ Սուքիասյանը մասնակցել են  «Ժամանակակից աշխարհում...

ՀՊՏՀ-ում ավարտվեց քաղծառայողների վերապատրաստման դասընթացների գարնանային փուլը. հանձնվեցին հավաստագրերը

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակիցների վերապատրաստման ծրագրերի 2017թ. մրցույթում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 3 ծրագիր է շահել, որոնցով վերապատրաստում է իրականացնում («Վիճակագրական վերլուծության մեթոդներ», «ՀՀ արտաքին տնտեսական կապերը և Եվրասիական միությունը», «Շրջակա միջավայրի և բնառեսուրսային...

Հավաստագրեր ստացան վերապատրաստված քաղծառայողները

Այսօր հավաստագրեր ստացան մեր համալսարանում «ՀՀ արտաքին տնտեսական կապերը և Եվրասիական միությունը» ծրագրով  վերապատրաստված ՀՀ քաղծառայողները: Սեպտեմբերի 13-24-ը ՀՊՏՀ-ում վերապատրաստման դասընթացների են մասնակցել կրտսեր և առաջատար պաշտոններ զբաղեցնող ավելի քան երկու տասնյակ քաղաքացիական ծառայողներ: Հավաստագրերը...

Հավաստագրեր՝ «Ռոսգոստրախ-Արմենիա»-ում վարպետության դասերի մասնակից ՀՊՏՀ-ականներին

ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի 3-րդ կուրսի 15 ուսանող անցնող կիսամյակում «Ռոսգոստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունում մասնակցել է վարպետության դասերի: Այսօր հանդիսավորությամբ հավաստագրեր ստացան դասերին ակտիվություն ցուցաբերած ուսանողները: Միջոցառմանը ներկա էին ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ղեկավար...

Տնտեսագիտական համալսարանում իրականացվող բարեփոխումները ողջունելի են. «Արարատբանկի» նախագահն ու ռեկտոր Կորյուն Աթոյանը հավաստագրեր հանձնեցին ուսանողներին

Մեր համալսարանի բանկային գործ մասնագիտության 4-րդ կուրսի 37 ուսանողներ, որոնք մասնակցել են  «Արարատ» բանկի  կողմից կազմակերպված վարպետության դասերին, այսօր համալսարանում ստացան «Արարատ» բանկի հավաստագրեր՝ ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի և «Արարատ» բանկի վարչության նախագահ...

Մեկնարկել են ՀՊՏՀ դասախոսների վերապատրաստման դասընթացները

Մեր համալսարանի դասախոսների համար այսօր բուհում մեկնարկել են 2015-2016 ուստարվա վերապատրաստման դասընթացները: Այն կազմակերպվում է ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի աջակցությամբ: Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում շարունակական և լրացուցիչ կենտրոնի առաջատար մասնագետ Աիդա...