Այց ՀՊՏՀ
Մայիսի 13-17-ը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում աշխատանքային այցով ՀՊՏՀ-ում էր Միշկոլցի համալսարանի (Հունգարիա) տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս Անդրեա Գուբիկը։
Այցի ընթացքում հյուրը հանդիպումներ է ունեցել ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանի, միջազգային կապերի բաժնի, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակիցների հետ։ Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ակադեմիական հիմնահարցեր՝ ուսումնական ծրագրերի, բուհերի միջազգայնացման, համատեղ հետազոտական աշխատանքների կատարման և փոխադարձ շփումների սերտացման վերաբերյալ։
Անդրեա Գուբիկը բակալավրիատի 1-ին կուրսի օտարերկրյա ուսանողների համար դասախոսել է «Ինչպե՞ս գրել հետազոտական առաջարկ» թեմայով։
Այցի այլ լուսանկարներ՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում