Ամփոփվեց ՀՊՏՀ քոլեջի ուսանողների համար հայտարարված էսսեների մրցույթը

30.05.2024
Դիտումների քանակ՝ 551

Մայիսի 29-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ամփոփվեց ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողների համար հայտարարված «Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարներն ու առաջնահերթությունները» թեմայով էսսեների (փորձագրություն) մրցույթը, և հանդիսավոր կերպով հանձնվեցին մրցանակները։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանը՝ բարձր գնահատելով և կարևորելով քոլեջի ուսանողների կողմից հետազոտական աշխատանքի հանդեպ ցուցաբերած հետաքրքրությունը։ Այնուհետև ուսանողներին ողջունեց ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը․ «Շարունակե΄ք նույն եռանդով և հետևողականությամբ կատարել հետազոտություններ, շարունակե΄ք անդադար կրթվել և զարգանալ, քանի որ կյանքում բոլոր բարիքների հիմքը սովորելն է»։

Էսսեների մրցույթի ավարտին հայտնի դարձան երեք լավագույն աշխատանքների հեղինակները․ առաջին մրցանակային տեղ՝ Աննա Բալյան, թեմա՝ «Անուղղակի և ուղղակի հարկերի օպտիմալ հարաբերակցության հիմնախնդիրը ՀՀ-ում», երկրորդ մրցանակային տեղ՝ Արինա Հարությունյան, թեմա՝ «ՀՀ արժեթղթերի շուկայի ներկա մակարդակը և զարգացման հեռանկարները», երրորդ մրցանակային տեղ՝ Կառոլինա Զադորյան, թեմա՝ «Բիզնես ավտոմատացումների և թվայնացումների դերը ՀՀ շուկայում», ինչպես նաև ժյուրիի համակրանք՝ Միլենա Խաչատրյան, թեմա՝ «Կյանքի ապահովագրության ներդրման խոչընդոտները և հնարավորությունները ՀՀ-ում»։ Հաղթողներն արժանացան դրամական պարգևների համապատասխանաբար՝ 100․000, 70․000, 50․000, 30․000 ՀՀ դրամ։

Միջոցառման մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում