Տարեսկզբին ՀՊՏՀ-ում կմեկնարկի նոր դասընթաց՝ մարդկային ռեսուրսների կառավարման հիմունքներ թեմայով

23.12.2020
Դիտումների քանակ՝ 3246

Տարեսկզբին՝ հունվարի 25-ին, ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի կողմից կմեկնարկի նոր դասընթաց՝ «Մարդկային ռեսուրսների կառավարման հիմունքներ» խորագրով:

Դասընթացի նկարագիրը

Դասընթացը մասնակիցներին հնարավորություն կտա լիարժեք տեսական և գործնական գիտելիքներ ստանալ մարդկային ռեսուրսների կառավարման ամբողջ գործընթացի վերաբերյալ,ծանոթանալ ՄՌ հիմնական մարտահրավերներին՝ մոտիվացիա, աշխատակազմի հավաքագրում, հարմալրում, ուսուցում և զարգացում, արդյունավետության գնահատում, խրախուսման ծրագրեր, ինչպես նաև անդրադարձ կլինի այն կարևոր հմտություններին, որոնք պետք է ունենալ՝ ՄՌ հաջողակ մասնագետ լինելու համար։

Դասընթացի ընթացքում ստացած գիտելիքները, տեխնիկաները, գործնական մեթոդները և լավագույն պրակտիկայի իմացությունը հիմք կստեղծեն արդյունավետ կերպով կիրառել ՄՌ հմտությունները տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպություններում։

Դասընթացի ավարտին քննության 80% շեմը հաղթահարած մասնակիցներին կշնորհվեն ավարտական հավաստագրեր:

Դասընթացը կվարի Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում բազմամյա փորձ ունեցող, հայաստանյան մի շարք կազմակերպություններում HR խորհրդատվություն իրականացրած մասնագետ, քոուչ, Basic Corporation կազմակերպության Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման բաժնի ղեկավար Նանե Զեյնալյանը:

Դասընթացի մանրամասները՝

Դասընթացի ավարտին մասնակիցները՝

Կսովորեն բացահայտել յուրաքանչյուր աշխատողի մոտիվատորները
❏ Կկարողանան կիրառել աշխատակազմի համալրման լավագույն մեթոդները
❏ Կիմանան անձնակազմի ուսուցման և զարգացման ծրագրեր մշակելու հիմնական սկզբունքները
❏ Պատկերացում կկազմեն արդյունավետության չափման միավորների (KPI) և խրախուսման ծրագրերի մասին
❏ Կճանաչեն ՄՌԿ տարբեր ռազմավարությունները և տարբեր իրավիճակներում դրանց կիրառության առանձնահատկությունները
❏ Կկարողանան մշակել աշխատողների արդյունավետության գնահատման մեթոդներ

Դասընթացը նախատեսված է՝

Բակալավրիատի ավարտական կուրսերի ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների համար,
✔ Մասնագետների համար, ովքեր ցանկանում են սկսել իրենց կարիերան մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում,
✔ Բոլոր նրանց համար, ովքեր ունեն մարդկային ռեսուրսների կառավարմանն առնչվող պարտականություններ կամ ցանկանում են կառուցել արդյունավետ թիմ նախագծերի կառավարման համար:

Դասընթացի նպատակները՝

1. Հասկանալ ՄՌ դերը կազմակերպության հաջողության հասնելու հարցում:
2. Ծանոթանալ այն գործիքներին, որոնք անհրաժեշտ են ՄՌ գործողությունները կազմակերպության ռազմավարական քայլերին կապելու համար:
3. Ձեռք բերել հմտություններ, որոնք կօգնեն աշխատել որպես ՄՌ մասնագետ տարբեր ոլորտներում:
4. Բացահայտել տաղանդներ ներգրավելու և աշխատակիցների հավաքագրման կարևոր հմտությունները:
5. Ուսումնասիրել արդյունավետության գնահատման և խրախուսման համակարգերի ներդրման լավագույն փորձը, որոնք ապահովում են լավագույն արդյունք:
6. Սովորել, թե ինչպես կարող են ՄՌ գործառույթները ստեղծել արդյունավետ աշխատանքային միջավայր:
7. Ձեռք բերել հիմնարար գիտելիքներ ՄՌ պրակտիկայի վերաբերյալ։

Դասընթացի արժեքը՝  55,000 ՀՀ դրամ

Դասընթացի տևողությունը՝ 16 ժամ, 8 հանդիպում

Դասընթացի լեզուն՝ հայերեն, որոշ նյութեր կարող են տրամադրվել անգլերենով

Ավարտական վկայական՝ Դասընթացի ավարտին քննության 80% շեմը հաղթահարած մասնակիցներին կշնորհվեն ավարտական հավաստագրեր:

Գրանցվելու համար այցելեք այստեղ:

Ավելացնենք նաև, որ ՀՊՏՀ աշխատակիցները և ուսանողները դասընթացին մասնակցում են 30%, իսկ շրջանավարտները՝ 10% զեղչով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին